Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3650 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ԱՐԻՆ–ԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 20 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏԻՉԻ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ, ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱՌՆԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ԼԵՆԱ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԱՐՈՒԽՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 20.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միքայել Մկրտիչի Մարուխյանի (ծնված 22.02.1955թ.), Ռուզաննա Գառնիկի Գալստյանի (ծնված 22.04.1960թ.), Լենա Միքայելի Մարուխյանի (ծնված 19.04.1981թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արին–Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.20 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 320.9քմ, որից 300քմ մակերեսով հողամասը Միքայել Մկրտիչի Մարուխյանին, Ռուզաննա Գառնիկի Գալստյանին, Լենա Միքայելի Մարուխյանին կարող
է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 20.9քմ մակերեսով հողամասն՝ ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1950 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 23.02.2009թ. հ.738, Երևանի քաղաքապետարանի <<Հողի  և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 29.04.2009թ. հ.20/2-Ե/298 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.04.2009թ. հ.20-Ել-4221 եզրակացությունը, համաձայն որի Արին–Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.20 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն, 2008 թվականի նոյեմբերի 13-ի <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին>> հ.1328-Ն որոշումներով.
1.     Վերականգնել Արին–Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.20 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միքայել Մկրտիչի Մարուխյանի, Ռուզաննա Գառնիկի Գալստյանի, Լենա Միքայելի Մարուխյանի հողօգտագործման իրավունքը  բնակելի տան զբաղեցրած
և սպասարկման համար անհրաժեշտ 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 320.9քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 20.9քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 8-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Միքայել Մկրտիչի Մարուխյանին, Ռուզաննա Գառնիկի Գալստյանին, Լենա Միքայելի Մարուխյանին։
3.     Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողների հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
5.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
6.     Արին–Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.20 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Արին–Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հ.20 տուն>>։
7.     Նախազգուշացնել հողօգտագործողներին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Միքայել Մկրտիչի Մարուխյանի, Ռուզաննա Գառնիկի Գալստյանի, Լենա Միքայելի Մարուխյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
10.    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11.    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ