Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3621 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ԱՐԱԲԿԻՐԻ 47-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 10/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԲԱԿՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ԱՐԱՐԱՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԱՇՈՏ ԱՐԱՐԱՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ամբակում Արարատի Գևորգյանի (ծնված 05.05.1937թ.), Սուրեն Արարատի Գևորգյանի (ծնված 14.03.1939թ.), Աշոտ Արարատի Գևորգյանի (ծնված 20.02.1946թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արաբկիրի 47-րդ փողոցի հ.10/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 334.47քմ, որից 300քմ մակերեսով հողամասն Ամբակում Արարատի Գևորգյանին, Սուրեն Արարատի Գևորգյանին, Աշոտ Արարատի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 34.47քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1984 թվականը, 19.03.2007թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 20.03.2009թ. հ.1306ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 18.04.2009թ. հ.20/2-Ե/261 գրությունները,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.04.2009թ. հ.20-Ել-3476 եզրակացությունը, համաձայն որի Արաբկիրի 47-րդ փողոցի հ.10/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Արաբկիրի 47-րդ փողոցի հ.10/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ամբակում Արարատի Գևորգյանի, Սուրեն Արարատի Գևորգյանի, Աշոտ Արարատի Գևորգյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 300քմ մակերեսով հողամասին կից 34.47քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 34.47քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Արաբկիրի 47-րդ փողոցի հ.10 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Արաբկիրի 47-րդ փողոցի հ.10/1 տուն>>։
5.  Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ամբակում Արարատի Գևորգյանի, Սուրեն Արարատի Գևորգյանի, Աշոտ Արարատի Գևորգյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ