Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3646 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 28/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ՎԱՆԻԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՍՎԵՏԼԱՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԳԵՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վանիկ Վարդգեսի Բաղդասարյանի (ծնված 12.09.1981թ.), Վազգեն Վանիկի Բաղդասարյանի (ծնված 02.01.1952թ.), Սուրեն Վոլոդյայի Բաղդասարյանի (ծնված 06.01.1960թ.), Սուսաննա Վոլոդյայի Բաղդասարյանի (ծնված 21.04.1957թ.), Սվետլանա Վոլոդյայի Բաղդասարյանի (ծնված 05.06.1958թ.), Սամվել Վարդգեսի Բաղդասարյանի (ծնված 28.01.1972թ.), Հասմիկ Վոլոդյայի Ավետիսյանի (ծնված 15.05.1963թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Քրիստափորի փողոցի հ.28/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 317.52քմ, որից 259.82քմ մակերեսով հողամասը Վանիկ Վարդգեսի Բաղդասարյանին, Վազգեն Վանիկի Բաղդասարյանին, Սուրեն Վոլոդյայի Բաղդասարյանին, Սուսաննա Վոլոդյայի Բաղդասարյանին, Սվետլանա Վոլոդյայի Բաղդասարյանին, Սամվել Վարդգեսի Բաղդասարյանին, Հասմիկ Վոլոդյայի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ամրագրված 503քմ մակերեսի փոխարեն)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 57.7քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1992 թվականը, 24.10.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 21.01.2009թ. հ.294, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 29.04.2009թ. հ.20/2-Ե/296 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2009թ. 20-ել-3943 եզրակացությունը, համաձայն որի Քրիստափորի փողոցի հ.28/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Քրիստափորի փողոցի հ.28/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վանիկ Վարդգեսի Բաղդասարյանի, Վազգեն Վանիկի Բաղդասարյանի, Սուրեն Վոլոդյայի Բաղդասարյանի, Սուսաննա Վոլոդյայի Բաղդասարյանի, Սվետլանա Վոլոդյայի Բաղդասարյանի, Սամվել Վարդգեսի Բաղդասարյանի, Հասմիկ Վոլոդյայի Ավետիսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 259.82քմ մակերեսով հողամասին կից 57.7քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 57.7քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Քրիստափորի փողոցի հ.28 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Քրիստափորի փողոցի հ.28/1 տուն>>։
5.   Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վանիկ Վարդգեսի Բաղդասարյանի, Վազգեն Վանիկի Բաղդասարյանի, Սուրեն Վոլոդյայի Բաղդասարյանի, Սուսաննա Վոլոդյայի Բաղդասարյանի, Սվետլանա Վոլոդյայի Բաղդասարյանի, Սամվել Վարդգեսի Բաղդասարյանի, Հասմիկ Վոլոդյայի Ավետիսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Կենտրոն թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ