Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N3667 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ՆՈՐՔԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 41 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԱՈՒՐԱ ԹՈՐՈՍԻ ԱՄԻՐՅԱՆԻ, ՀԵՐՄԻՆԵ ԹՈՐՈՍԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ԹՈՐՈՍ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լաուրա Թորոսի Ամիրյանի
(ծնված 27.12.1937թ.), Հերմինե Թորոսի Մարգարյանի (ծնված 10.07.1950թ.), Թորոս Վարդանի Կարապետյանի (ծնված 29.02.1980թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել
է, որ Նորքի 7-րդ փողոցի հ.41 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 587.75քմ, որից 577.4քմ մակերեսով հողամասը Լաուրա Թորոսի Ամիրյանին, Հերմինե Թորոսի Մարգարյանին, Թորոս Վարդանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 10.35քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ 13.06.1990թ. բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 11.02.2009թ. հ.1060ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 29.04.2009թ. հ.20/2-Ե/289 գրությունները,  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.04.2009թ. հ.20-Ել-4203 եզրակացությունը, համաձայն որի Նորքի 7-րդ փողոցի հ.41 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված
չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու
և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նորքի 7-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լաուրա Թորոսի Ամիրյանի, Հերմինե Թորոսի Մարգարյանի, Թորոս Վարդանի Կարապետյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 577.4քմ մակերեսով հողամասին կից 10.35քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 10.35քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Նորքի 7-րդ փողոցի հ.41 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝
<<Նորքի 7-րդ փողոցի հ.41 տուն>>։
5.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լաուրա Թորոսի Ամիրյանի, Հերմինե Թորոսի Մարգարյանի, Թորոս Վարդանի Կարապետյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Նորք-Մարաշ թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ