Քաղաքապետի որոշումներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 1208-Ա, 01.04.2014թ. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.81 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Աննման Գրիգորյանի դիմումը և
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1208-Ա, 01.04.2014թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.81 ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Աննման Գրիգորյանի դիմումը և հողի սեփականության իրավունքի 24.04.1995թ. հ.Ա 031556 պետական ակտը։
Հաղթանակի 7-րդ փողոցի հ.81 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 497.52քմ՝ պետական ակտում ամրագրված 500.0քմ մակերեսի փոխարեն, որն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց՝ տնամերձ (օժանդակ) հողամասերը, որպես սեփականություն քաղաքացիներին անհատույց հատկացնելու վերաբերյալ հարցերի լուծման իրավունքը վերապահվել է այդ նպատակով կազմվող հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական, ճյուղային և տեղական հանձնաժողովներին, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի և նրա աշխատան-քային ապարատի ստեղծման մասին» որոշումը, իսկ հողերի սեփականության իրավունքի պետական ակտի ձևակերպման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի հունվարի 29-ին ընդունված հ.Ն-0248-1 հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի հունիսի 13-ի «Շրջկենտրոնների, քաղաքատիպ ավանների և Երևան քաղաքի նախկին կոլտնտեսու-թյունների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների հողատարածությունները պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնելու մասին» հ.398 որոշումը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.03.2014թ. հ.18-06/1-Գ-928 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Աննման Գրիգորյանին հատկացված, Երևանի Հաղթանակի 7-րդ փողոցի հ.81 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 497.52քմ։
2.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ