Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ



N3677 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ՆՈՐԱԳԱՎԹԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ Հ. 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԼԵՎՈՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԳԵՂԱՄ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Վարազդատի Հարությունյանի (ծնված 14.08.1964թ.), Լևոն Վարազդատի Հարությունյանի (ծնված 28.10.1959թ.), Գեղամ Վարազդատի Հարությունյանի (ծնված 17.03.1956թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորագավթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.8 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 764.38քմ, որից 645.7քմ մակերեսով հողամասը Գագիկ Վարազդատի Հարությունյանին, Լևոն Վարազդատի Հարությունյանին, Գեղամ Վարազդատի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 118.68քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1990 թվականը, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 15.06.2007թ. հ.2-632 վճիռը, 07.03.2007թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 29.04.2009թ. հ.20/2-Ե/302 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.04.2009թ. 20-ել-4269 եզրակացությունը, համաձայն որի Նորագավթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.8 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նորագավթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.8 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Վարազդատի Հարությունյանի, Լևոն Վարազդատի Հարությունյանի, Գեղամ Վարազդատի Հարությունյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 645.7քմ մակերեսով հողամասին կից 118.68քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 118.68քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Նորագավթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.8 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նորագավթի 1-ին փողոցի 1-ին փակուղու հ.8 տուն>>։
5.     Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Գագիկ Վարազդատի Հարությունյանի, Լևոն Վարազդատի Հարությունյանի, Գեղամ Վարազդատի Հարությունյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ