Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3688 - Ա, 30 ապրիլի 2009թ.


 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի Հ. 5745-Ա, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  18-Ի Հ. 6072-Ա, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի Հ. 309-Ա, ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի Հ. 541-Ա, ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի Հ. 623-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ. 650-Ա ՈՐՈՇՈՒՄԸ  ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի Հ. 512-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 75-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.04.2009թ. հ.հ.20-Ել-28.66, 2897, 15.04.2009թ. հ.հ.20-Ել-3317, 3320, 17.04.2009թ. հ.20-Ել-3497, 22.04.2009թ. հ20-Ել-3776 գրությունները.
1. Երևանի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի «Վադանանց փողոցի նրբանցքի հ.126 բնակելի տան նկատմամբ  Երանուհի Վլադիմիրի Մկրտչյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.5745-Ա որոշման 1-ին կետում «109.64» թիվը փոխարինել «125.54» թվով։
2. Երևանի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Այգեկցու փողոցի նրբանցքի հ.53/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ  Սամվել Կոնստանտինի Լալաֆարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.6072-Ա որոշման նախաբանի առաջին պարբերությունում և 1-ին կետում «153.76» թիվը փոխարինել «189.02» թվով, «100.06» թիվը փոխարինել «135.32» թվով:
3. Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունվարի 23-ի «Մ.Խորենացու փողոցի հ.225/1 բնակելի տան նկատմամբ  Դարիկո Սուրենի Եպիսկոպոսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.309-Ա որոշման 1-ին կետում «89.06» թիվը փոխարինել «87.8» թվով։
4. Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 3-ի «Գլինկայի փողոցի նրբանցքի հ.2/2 բնակելի տան նկատմամբ  Խաչատուր Հրանտի Համբարձումյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.541-Ա որոշման 1-ին կետում «186» թիվը փոխարինել «142.82» թվով։
5. Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 5-ի «Մամիկոնյանց փողոցի հ.62/5 բնակելի տան նկատմամբ  Արշակ Վանիկի Թորոսյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.623-Ա որոշման 1-ին կետում «186.72» թիվը փոխարինել «196.58» թվով։
6. Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 3-ի «Նորքի Այգիների փողոցի հ.288/10 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վարդան Գրիգորի Թովմասյանի գույքային իրավունքները վերականգնելու և 17.88քմ մակերեսով հողամասում կառուցված շինության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» հ.512-Ա որոշման 2-րդ և 7-րդ կետերը։
7. Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2007 թվականի մարտի 30-ի հ.650-Ա որոշումը։

    

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                    Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ