Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3694 - Ա, 30 ապրիլի 2009թ.
ՆՈՐ ԱՐԵՇԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 39/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՍՏԵՓԱՆ ՄԱՆՎԵԼԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 16.1ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Սիմոնի Հովսեփյանի (ծնված 12.08.1956թ.), Ստեփան Մանվելի Հովսեփյանի (ծնված 15.03.1995թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.39/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 348.8քմ, որից 32.7քմ մակերեսով հողամասը Սուսաննա Սիմոնի Հովսեփյանին, Ստեփան Մանվելի Հովսեփյանի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է։ Բնակելի տան զբաղեցրած հողամասին կից օգտագործվող 316.1քմ մակերեսով հողամասից օրենքի ուժով 300քմ մակերեսով հողամասը կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 16.1քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 31.07.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 23.12.2008թ. հ.8864, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 15.04.2009թ. հ.20/2-Ե/240 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.04.2009թ. հ.20-Ել-2964 եզրակացությունը, համաձայն որի Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.39/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.39/1 հասցեում Սուսաննա Սիմոնի Հովսեփյանին, Ստեփան Մանվելի Հովսեփյանի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 32.7քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի հողօգտագործման իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 332.7քմ մակերեսով հողամասի և 316.1քմ մակերեսով հողամասի վրա գտնվող
շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ հողամասից ավել օգտագործվող 16.1քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սուսաննա Սիմոնի Հովսեփյանին, Ստեփան Մանվելի Հովսեփյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
6. Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.39 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 4-րդ փողոցի հ.39/1 տուն>>։
7. Նախազգուշացնել հողօգտագործողին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Սուսաննա Սիմոնի Հովսեփյանի, Ստեփան Մանվելի Հովսեփյանի Հայրապետյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
10. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ