Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1236-Ա 26.04.2021թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՏՈՄՍԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N36-Ն որոշման հավելվածի 12-րդ և 13-րդ կետերը, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 16-ի N163-Ա որոշման 2-րդ և հավելվածի 1.3-րդ կետերով, Երևանի քաղաքապետի 2020 թվականի հուլիսի 24-ի N2199-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում ծառահատումների և դրանցից գոյացող փայտանյութի հաշվառման կանոնակարգման նպատակով.
1. Հաստատել.
1) Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ծառերի հատումների իրականացման և դրանցից գոյացող փայտանյութի հաշվառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ծառահատման տոմսի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) իրազեկման ծանուցման թերթիկի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ