Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N3699 - Ա, 30 ապրիլի 2009թ.


 ԳԵՐՑԵՆԻ ՓՈՂՈՑԻ Հ. 15 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՐԳԻՍ ԵՍԱՅՈՒ ՆԵՆԵՋՅԱՆԻ, ՎԱՀԵ ԵՍԱՅՈՒ ՆԵՆԵՋՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ԵՍԱՅՈՒ ՆԵՆԵՋՅԱՆԻ, ՕՎՍԱՆՆԱ ԵՍԱՅՈՒ ՆԵՆԵՋՅԱՆԻ, ՆՇԱՆ ՍԱՐԳՍԻ ՆԵՆԵՋՅԱՆԻ, ՌՈՒԲԻԿ ՍԱՐԳՍԻ ՆԵՆԵՋՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սարգիս Եսայու Նենեջյանի (ծնված 02.06.1978թ.), Վահե Եսայու Նենեջյանի (ծնված 02.01.1985թ.), Մարիամ Եսայու Նենեջյանի (ծնված 20.08.1975թ.), Օվսաննա Եսայու Նենեջյանի (ծնված 16.10.1986թ.), Նշան Սարգսի Նենեջյանի (ծնված 29.11.1945թ.), Ռուբիկ Սարգսի Նենեջյանի (ծնված 17.09.1955թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Գերցենի փողոցի հ.15 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 487.38քմ, որից 391.96քմ մակերեսով հողամասը Սարգիս Եսայու Նենեջյանին, Վահե Եսայու Նենեջյանին, Մարիամ Եսայու Նենեջյանին, Օվսաննա Եսայու Նենեջյանին, Նշան Սարգսի Նենեջյանին, Ռուբիկ Սարգսի Նենեջյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ամրագրված 500քմ մակերեսով հողամասի փոխարեն)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 95.42քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, 14.02.2009թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.04.2009թ. հ.3670 եզրակացությունը, համաձայն որի Գերցենի փողոցի հ.15 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված
չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Գերցենի փողոցի հ.15 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սարգիս Եսայու Նենեջյանի, Վահե Եսայու Նենեջյանի, Մարիամ Եսայու Նենեջյանի, Օվսաննա Եսայու Նենեջյանի, Նշան Սարգսի Նենեջյանի, Ռուբիկ Սարգսի Նենեջյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 391.96քմ մակերեսով հողամասին կից 95.42քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 95.42քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Գերցենի փողոցի հ.15 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Գերցենի փողոցի հ.15 տուն>>։
5.   Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացներ Սարգիս Եսայու Նենեջյանի, Վահե Եսայու Նենեջյանի, Մարիամ Եսայու Նենեջյանի, Օվսաննա Եսայու Նենեջյանի, Նշան Սարգսի Նենեջյանի, Ռուբիկ Սարգսի Նենեջյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ