Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N3701 - Ա, 30 ապրիլի 2009թ.


 ՆՈՐՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 11/5 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԱՅԵԼ ԽԱՉԻԿԻ ՄԵՐԹԱՐՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆայել Խաչիկի Մերթարչյանի (ծնված 21.06.1969թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորքի 5-րդ փողոցի հ.11/5 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 499.08քմ, որն ամբողջությամբ տնօրինվում է առանց փաստաթղթերի, որից 341.64քմ մակերեսով հողամասն ընդգրկված է Երևանի քաղաքապետի 12.12.2007թ. հ.5413-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքի տարածքային գոտիավորման նախագծով հաստատված նախագծային ճանապարհի սահմաններում և տրամադրման ենթակա չէ:  Ըստ քաղաքացու հայտարարության Նորքի 5-րդ փողոցի հ.11/5 հասցեում գույքային միավորի նկատմամբ գրանցված իրավունք առկա չէ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1985 թվականը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի  և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 30.04.2009թ. հ.20/2-Ե/307 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.04.2009թ. հ.20-Ել-4299 եզրակացությունը, համաձայն որի Նորքի 5-րդ փողոցի հ.11/5 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նորքի 5-րդ փողոցի հ.11/5 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆայել Խաչիկի Մերթարչյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 157.44քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 157.44քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով։
4.     Նորքի 5-րդ փողոցի հ.11 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նորքի 5-րդ փողոցի հ.11/5 տուն>>։
5.  Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշտարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռաֆայել Խաչիկի Մերթարչյանի սեփականության իրավունքն ամրագրված հողամասի և շենք-շինության նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Նորք-Մարաշ թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ