Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3702 - Ա , 30 ապրիլի 2009թ.
ՆՈՐՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 85 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐԻ ԴԱԼԴԱԲԱՆՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐԻ ԴԱԼԴԱԲԱՆՅԱՆԻ, ՊԵՐՃՈՒՀԻ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարիամ Գրիգորի Դալդաբանյանի (ծնված 15.04.1969թ.), Անահիտ Գրիգորի Դալդաբանյանի (ծնված 31.08.1966թ.), Պերճուհի Գրիգորի Խաչատրյանի (ծնված 24.08.1952թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորքի 5-րդ փողոցի հ.85 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 392.17քմ, որից 360քմ մակերեսով հողամասը Մարիամ Գրիգորի Դալդաբանյանին, Անահիտ Գրիգորի Դալդաբանյանին, Պերճուհի Գրիգորի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 28.12.1995թ. հ.1901)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 32.17քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1998 թվականը, 07.02.2009թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 13.02.2009թ. հ.732ա, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.03.2009թ. հ.20-Ել-2549 եզրակացությունը, համաձայն որի Նորքի 5-րդ փողոցի հ.85 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Նորքի 5-րդ փողոցի հ.85 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարիամ Գրիգորի Դալդաբանյանի, Անահիտ Գրիգորի Դալդաբանյանի, Պերճուհի Գրիգորի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած
և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 360քմ մակերեսով հողամասին կից 32.17քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 32.17քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Նորքի 5-րդ փողոցի հ.85 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նորքի 5-րդ փողոցի հ.85 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մարիամ Գրիգորի Դալդաբանյանի, Անահիտ Գրիգորի Դալդաբանյանի, Պերճուհի Գրիգորի Խաչատրյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Նորք-Մարաշ թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ