Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N3704 - Ա, 30 ապրիլի 2009թ.

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ. 8/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵԼԵՆԱ ԻՎԱՆԻ ԳՅՈՒԼԲԱԽԱՐՈՎԱՅԻ, ՌՈԲԵՐՏ ՀՄԱՅԱԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ելենա Իվանի Գյուլբախարովայի, (ծնված 13.01.1929թ.), Ռոբերտ Հմայակի Գևորգյանի (ծնված 03.01.1956թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Լեռ Կամսարի փողոցի հ.8/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 487.9քմ, որից 333քմ մակերեսով հողամասը Ելենա Իվանի Գյուլբախարովային, Ռոբերտ Հմայակի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (որից 189.4քմ մակերեսով հողամասը ընդհանուր սեփականություն է Ստեփան Դալյանի հետ)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 154.9քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1973 թվականը, 13.09.2007թ. անշարժ գույքի բաժանման պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 09.09.2008թ. հ.4071, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 25.12.2008թ. հ.20/2-Ե/386 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2009թ. 20-ել-2026 եզրակացությունը, համաձայն որի Լեռ Կամսարի փողոցի հ.8/3 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Լեռ Կամսարի փողոցի հ.8/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ելենա Իվանի Գյուլբախարովայի, Ռոբերտ Հմայակի Գևորգյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 333քմ մակերեսով հողամասին կից 154.9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 154.9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Բաղրամյան փողոտայի 1-ին նրբանցքի հ.8/3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Լեռ Կամսարի փողոցի հ.8/3 տուն>>։
5.   Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ելենա Իվանի Գյուլբախարովայի, Ռոբերտ Հմայակի Գևորգյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ