Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1306-Ա 14.04.2016թ.
ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Մխիթարյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2004 թվականի սեպտեմբերի 17-ի հ. 1819-Ա և 2012թ. հունվարի 25-ի հ. 529-Ա որոշումների հիման վրա, Կոմիտասի պողոտայի հ. 63 շենքի, իր սեփականությունը հանդիսացող հ.28 մետաղյա ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ. 14032012-01-1366 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
Կոմիտասի պողոտայի հ.63 շենքի հ.28 մետաղյա ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 669469 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ գլխի կետերով, հիմք ընդունելով 2012 թվականի մարտի 7-ին կնքված <<Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին >> հ. 25/01-Մ-1070 համաձայնագիրը.
1.Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Աշոտ Մխիթարյանի հետ կնքել համաձայնագիր` Կոմիտասի պողոտայի հ.63 շենքի հ.28 մետաղյա ավտոտնակի զբաղեցրած 24,7քմ մակերեսով հողամասի համար 2006 թվականի փետրվարի 16-ին կնքված վարձակալության հ. 106/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին.
1) պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը :>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ