Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1414-Ա 07.05.2021թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի
Հ. 3405-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի տեղակալի 03.05.2021թ. հ.02/13-10056ել գրությունը, ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի N 7149-Ա, 2011 թվականի ապրիլի 21-ի N1468-Ա, 2013 թվականի դեկտեմբերի 3-ի N 6133-Ա, 2017 թվականի հուլիսի 11-ի N2359-Ա որոշումներով հաստատված հավելվածները ուժը կորցրած ճանաչելու և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 3405-Ա որոշման N 37 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հավելվածի 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) ունի /031501․00․6 կամ 031501․00․7/ մշակութաբանություն կամ /073101․00․6 կամ 073101․00․7/ ճարտարապետություն մասնագիտություններով բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2) հավելվածի 10-րդ կետի «բ» ենթակետում ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»,» բառերից հետո լրացնել ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»,» բառերը.
3) հավելվածի 11-րդ կետի «ա» և «գ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության իրականացմանը.
գ) իր լիազորությունների շրջանակում մասնակցում է Երևան քաղաքի բյուջեի նախագծի մշակմանը՝ պատմամշակութային ժառանգության ոլորտի մասով ներկայացնում է առաջարկություն՝ միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագրերի վերաբերյալ.»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն