Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.05.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1416-Ա, 12.05.2015թ.

 

«ԷՐԵԲՈՒՆՈՒ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ,
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «էրեբունու շուկա» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանի դիմումը՝ Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 27.12.2013թ. հ.27122013-01-0239 վկայական) հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 596.97քմ (ծածկագրեր՝ 01-005-343-089, 01-005-343-084 և 01-005-343-001), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչության 13.01.2015թ. հ.18-06/2-72804 և 27.01.2015թ. հ.18-06/2-72804 եզրակացությունները.
1 Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում, «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 596.97քմ մակերեսով հողամասը (ծածկագրեր՝ 01-005-343-089, 01-005-343-084 և 01-005-343-001) ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 4 154 911 (չորս միլիոն հարյուր հիսունչորս հազար ինը հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընդլայնման նպատակով «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին տրամադրվող՝ 596.97քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական:
3. Հողամասի սահմանները որոշվում են 6730.17քմ /6133.2քմ+596.97քմ/ մակերեսով հողամասի համար տրված միասնական հատակագծով:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողամասը ձեռք բերողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ