Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1453-Ա, 15.05.2015թ.
ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.4/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ-ի դիմումը՝ Շիրակի փողոցի հ.4/12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող` 3333.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի հ.331-Ա որոշման հիման վրա, Շիրակի փողոցի հ.4/12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ 3333.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակությունից փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա։
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.12.2014թ. հ.18/06/2-70597 եզրակացությունը.
1. Շիրակի փողոցի հ.4/12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Արման ընդ պարտնյոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 3333.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը դասակարգել պահեստարանների։
2. Հողամասի սահմանները որոշվում են 3333.0քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը։
3. Սույն որոշումից ծագող հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում կամ վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ