Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1624-Ա, 29.05.2015թ.
ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱ Հ.2 ՇԵՆՔԻ Հ.58 ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՍՄԻԿ ՋԱՆԵՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.05.2015թ. տրված հ.18-06/ԲՕ-19 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 08.09.2014թ. հ.ԱՏ-04/09/2014-1-0004 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (29.04.2015թ. հ.Ղ-588).
1. Մաշտոցի պողոտա հ.2 շենքի հ.58 հասցեում քաղաքացիներ Հասմիկ Ջաներյանի (անձնագիր AK 0509312 տրված 20.05.2010թ. 011-ի կողմից, ք. Երևան, Պուշկինի փողոց, հ.43 շենք, բն. հ.21) և Արամ Ղահրամանյանի (անձնագիր AK 0644358 տրված 26.10.2010թ. 011-ի կողմից, ք. Երևան, Պուշկինի փողոց, հ.43 շենք, բն. հ.21) կողմից ինքնակամ իրականացրած 83.65 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /նկուղ՝ 56.85 քառ.մետր, անտրեսոլ՝ 18.6 քառ.մետր, հարթակ՝8.2 քառ.մետր) (սեփականության իրավունքի գրանցման 04.12.2013թ. տրված հ.04122013-01-0174 վկայական, որակավորման վկայական հ.121 տրված 27.02.2012թ.) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1338400 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունութ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ