Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.01.2017

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 163-Ա  26.01.2017թ.

 ԶԱՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.13/2 ՀԱՍՑԵՈՒՄ  <<ՍԱՏՈՒՐՆ-Ա>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Սատուրն-Ա>> ՍՊԸ-ի գրությունը՝ Զաքյան փողոցի հ.13/2 հասցեում, վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.11.2002թ. հ.505894  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Սատուրն-Ա>> ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1492.01քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում ամրագրված՝ 30212.0քմ մակերեսի փոխարեն։    
Քննարկվող՝ 1492.01քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի    60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 2-րդ գոտում։    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ, 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.12.2016թ. հ.18-06/1140 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Զաքյան փողոցի հ.13/2 հասցեում, վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի փաստացի մակերեսը կազմում է  1492.01քմ:
2.Հողամասերի սահմանները որոշվում են 1033.29քմ, 95.90քմ, 55.44քմ, 170.33քմ, 31.17քմ և 105.88քմ մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։   
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին`ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Սատուրն-Ա» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Զաքյան փողոցի հ.13/2 հասցեում՝ 30212.0քմ մակերեսով հողամասի համար 02.09.2002թ. կնքված h.1-5600 վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին.
1)պայմանագրում <<30212>> թիվը փոխարինել <<1492.01>> թվով.
2)պայմանագրի 3.1. կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<3.1.Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 1492.01քմ մակերեսով հողամասից շինությունների զբաղեցրած 565.91քմ մակերեսով հողամասի  համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսը, որը կազմում է 1 103 525 (մեկ միլիոն հարյուր երեք հազար հինգ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, իսկ բարեկարգման համար նախատեսված 926.1քմ մակերեսով հողամասի համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 1 083 537 (մեկ միլիոն ութսուներեք հազար  հինգ հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ։ Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1քմ- 39000 ՀՀ դրամ:>>:  
4.Զաքյան փողոցի հ.13/2 հասցեում գտնվող 95.90քմ, 55.44քմ, 170.33քմ, 31.17քմ և 105.88քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ <<Զաքյան փողոց, հ.13/3>>, <<Զաքյան փողոց հ.13/4>>, <<Զաքյան փողոց հ.13/5>>, <<Զաքյան փողոց, հ.13/9>>, <<Զաքյան փողոց, հ.15/1>>    հասցեները:
5.Ընդունել ի գիտություն, որ ընկերությունն իր միջոցների հաշվին  պետք է իրականացնի  հողամասի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
6.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
7.Որոշման 3-րդ կետով նախատեսված հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքա-պետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
 


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ