Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1741-Ա 27.05.2020թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱԻ 11-Ի Հ.341-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի փետրվարի 11-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում՝ մեծ ծավալ կազմող որոշակի փաստաթղթերի մուտքագրման գործընթացը կանոնակարգելու, փաստաթղթերի ցանկը և քննարկման ընթացակարգերը պարզեցնելու մասին» հ.341-Ա որոշման /այսուհետև՝ որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) որոշման 1-ին կետից և 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «Գր. Լուսավորչի փողոց, հ.7» բառերը.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. Շենք-շինությունների (այդ թվում կրպակների և տաղավարների) զբաղեցրած հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումները և որոշումներից բխող՝ հողի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև դրանք լուծելու վերաբերյալ կնքված համաձայնագրերը.».
3) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները յուրաքանչյուր տարի հաստատվող Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի համապատասխան դրույթներում նշված անձանց սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետի որոշումները և որոշումից բխող նվիրատվության պայմանագրերը.».
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գործառույթների իրականացման նպատակով, Երևանի քաղաքապետի և /կամ/ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ նախապատրաստելու և ընդունված որոշումների հիմքով համաձայնագրեր և պայմանագրեր կնքելու լիազորությունները վերապահել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 19-ի հ.1-Ն որոշման և հետևյալ պահանջներին համապատասխան.».
5) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը՝ «Երևանի քաղաքապետի» բառերից հետո լրացնել «և /կամ/ Երևան քաղաքի ավագանու» բառերով.
6) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված օրինակելի ձևանմուշները փոխարինել սույն որոշմանը կից ներկայացվող ձևանմուշներով (ձև 1-8).
7) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 8-րդ և 4-րդ կետի 3-րդ ենթակետերը.
8) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «սույն որոշմանը կցված ժամանակացույցով սահմանված ընթացակարգերին համապատասխան» բառերը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ