Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1757-Ա 31.05.2021թ.

 


ԳՈՒՅՔԸ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԽՈՏԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի հ.195-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» փակ բաժնետիրական ընկերության 03.05.2021թ. հ.16/Գ-73 գրությամբ ներկայացված խնդրանքը և աշխատա¬կազ¬մի տրանսպորտի վարչության կողմից ներկայացված եզրակացությունը.
1.Թույլատրել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ին՝
1) օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրել և խոտանել ընկերության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, 1995 թվականի թողարկված, «ԳԱԶ 3102» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական հ.02AA015691, հաշվեկշռային արժեքը՝ 116 250 ՀՀ դրամ, զրոյական մնացորդային արժեքով) հետագա օգտագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը:
2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
2. Առաջարկել «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ի տնօրենին՝
1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառումից տրանսպորտային միջոցը հանելուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով և Երևան քաղաքի ավագանու 2011թ. մարտի 15-ի հ.195-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի պահանջներին համապատասխան՝ ապահովել տրանսպորտային միջոցի խոտանման (լուծարման) հետագա գործընթացը:
2) Երևան քաղաքի ավագանու 2011թ. մարտի 15-ի հ.195-Ն որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված դեպքերում՝ խոտանման գործընթացն իրականացնել օրենքով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցի խոտանումից առաջացած ջարդոնի իրացման գործընթացին մասնակից դարձնելով Երևանի քաղաքապետի 2020թ. հունիսի 4-ի հ.538-Ա կարգադրությամբ ձևավորված հանձնաժողովին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի և ընկերության տնօրենի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ.Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ