Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


1760-Ա  25.05.2017թ.

                       
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Դ-2 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.15 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողովրդական պատգամավորների Նուբարաշեն ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 11.06.1993թ. հ.2/1 որոշումը, Նուբարաշեն վարչական շրջանի 20.03.2017թ. տեղեկանքը և Գրիգոր Բեբարյանի լիազորված անձ Քնարիկ Գաբիկյանի դիմումը` Նուբարաշենի Դ-2 թաղամասի հ.15 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/ բնակելի կառուցապատման գոտում։ Հողամասի մակերեսը կազմում է 772,56քմ, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  9-րդ գոտում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  3-րդ, 53-րդ, 59-րդ և   60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի  1-ին կետի  2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  04.04.2017թ. հ. 18-06/1-Գ-1249 եզրակացությունը.    
1.Վերականգնել Նուբարաշենի Դ-2 թաղամասի հ.15 հասցեում գտնվող հողամասի   հողհատկացման հիմքերը՝ 772,56քմ մակերեսի չափով։
2.ՀՀ  կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի համաձայն՝ Նուբարաշենի Դ-2 թաղամասի հ.15 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման։
3.Սահմանել, որ ՀՀ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նշված հասցեում գտնվող 772,56քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Գրիգոր Բեբարյանին։
4.Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 772,56քմ  մակերեսով հողամասի սահմանները որոշվում են   սահմանված կարգով հաստատված հատակագծով։     
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։




ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ