Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.06.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1771-Ա, 09.06.2015թ.


«ՅՈՒՔՈՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ
(ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը` հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին։
Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշման հավելվածի 2-րդ և 36-րդ կետերը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածներով.
1. «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) ստորգետնյա եղանակով օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու նպատակով 25 տարի ժամկետով տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) համաձայն սույն որոշման հավելվածի` տարեկան վարձավճարը հաշվարկելով հողամասերի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վճարով:
2. Սահմանել, որ ընկերությանը սահմանափակ օգտագործման իրավունքով տրամադրվող հողամասերի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից (սահմանափակ օգտագործման իրավունքի նշումով) տրված հատակագծերով։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված հողամասերի նկատմամբ սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) սահմանելու մասին պայմանագրեր։
4. Տեղեկացնել ընկերությանը, որ սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ) սահմանելու մասին պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ ապահովել սույն որոշման կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված քաղաքաշինական փաստաթղթերի ընդունումը և համապատասխան ձևակերպումը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ