Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


1836-Ա  31.05.2017թ.        

                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի Հ.6116-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2017թ. 20-ել-352 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի հունիսի 5-ի «Ռոստոմի փողոցի հ.102 բնակելի տան նկատմամբ Արմենուհի Իլորեոնի Ղազարյանի իրավունքները վերականգնելու մասին» հ. հ.6116-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ռոստոմի փողոցի հ.102 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ