Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1848-Ա  11.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.3968-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիգեն Դավթյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2016 թվականի նոյեմբերի 23-ի հ.3968-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի նոյեմբերի 23-ի «Կրիստինե Միրզոյանին ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին» հ.3968-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորքի 9-րդ փողոցի հ.121/1 հասցեում գտնվող 105.6քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:>>.
2)որոշման 5-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ