Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1891-Ա  16.05.2018թ.

ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՄԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ <<ԴԱՎԻԹ-ՎԱՆՈՒՇ>>  ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ  ԵՎ <<ԴԱՎԻԹ-ՎԱՆՈՒՇ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ի գրությունը՝ Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/ ստորգետնյա անցման հարևանությամբ,  վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. հ.1989412 և 18.05.2004թ. հ1446031 վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ի կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1048.38քմ՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. հ.1989412 վկայականում ամրագրված 350.0քմ մակերեսի փոխարեն: <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ի  կողմից ավել տնօրինվող՝ 698.38քմ մակերեսով հողամասը գտնվում է <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։
Քննարկվող՝ 1048.38քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.04.2018թ. հ.18-06/339 եզրակացությունը.
1.Դադարեցնել «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեում գտնվող 10981.0 քմ մակերեսով հողամասից՝ 698.38քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված 698.38քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի  դեկտեմբերի  31-ը ժամկետով տրամադրել <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։  
4.Հողամասի սահմանները որոշվում են 1048.38քմ /350.0քմ+698.38քմ/ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ի հետ կնքել Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/  ստորգետնյա անցման հարևանությամբ գտնվող, վարձակալության իրավունքով  ընկերությանը տրամադրված 350.0քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով ընկերությանը տրամադրվող 698.38քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2040 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 1048.38քմ մակերեսով հողամասից 154.18քմ  /սրճարան/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 395.29քմ /շինություն/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 498.91քմ /բարեկարգման հատված/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/ ստորգետնյա անցման հարևանությամբ <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող 350.0քմ մակերեսով հողամասի համար 29.12.2002թ. կնքված հողի վարձակալության հ.2024/ԳԱ պայմանագիրը  լուծելու մասին։   
6.Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/ ստորգետնյա անցման հարևանությամբ գտնվող ընդհանուր 1048.38քմ /350.0քմ+698.38քմ/ մակերեսով հողամասին տրամադրել «Մաշտոցի պողոտա, հ.20/6» հասցեն:
7.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, վարչական շրջանի ղեկավարին։
8.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ