Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1902-Ա  17.05.2018թ.

«ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1.Հաստատել «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը և հաստիքացուցակը, 2018 թվականի եկամուտների և ծախսերի ու դրամական  միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1,2 և 3 հավելվածների:
2.Հանձնարարել «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» հոդվածի գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի և ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
3.Սույն  որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի և «Դավթաշենի կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:
5.Սույն որոշման գործողությունները տարածվում են  2018 թվականի  հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ