Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1904-Ա  17.05.2018թ.

Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.70/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միքաել Կիտեսովի  դիմումը՝ Ա.Ավետիսյան փողոցի հ.70/7 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06042018-01-0231 վկայական) վարձակալության իրավունքն այլ անձի փոխանցելու մասին։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ.
1.Թույլատրել Միքաել Կիտեսովին՝ Ա.Ավետիսյան փողոցի հ.70/7 հասցեում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի համար 2003 թվականի հուլիսի 28-ին կնքված վարձակալության հ.326 պայմանագրով նախատեսված իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել  Էդմոն Եղիազարյանին:
2.Սույն որոշումը կարող է վարչական  կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ