Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1906-Ա  17.05.2018թ.

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.15/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Մանկական զվարճանքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ների դիմումը՝ վարձակալության իրավունքով ընկերություններին տրամադրված Վարդանաց փողոցի հ.15/4 հասցեում գտնվող հողամասը երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19082016-01-0175 վկայականը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ,  53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.05.2018թ. հ.18-06/2-32052 եզրակացությունը.
1.Վարդանաց փողոցի հ.15/4  հասցեում գտնվող, «Մանկական զվարճանքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ներին վարձակալության իրավունքով տրամադրված 3966.32քմ մակերեսով հողամասը բաժանել երկու՝ 2251.19քմ և 1715.13քմ մակերեսներով առանձին գույքային միավորների։
2.Հողամասերի սահմանները որոշվում են 2251.19քմ և 1715.13քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Մանկական զվարճանքների կենտրոն» և «Լենա Թովմասյան» ՍՊԸ-ների հետ կնքել 2251.19քմ և 1715.13քմ մակերեսներով հողամասերի վարձակալության պայմանագրեր, վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2027 թվականի մայիսի 21-ը, իսկ տարեկան վարձավճարները՝ 2251.19քմ մակերեսով հողամասից 251.38քմ մակերեսով հողամասի համար /սրճարան/՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 90.35քմ մակերեսով հողամասի համար /շինություն/՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, 1909.46քմ մակերեսով հողամասի համար /բարեկարգման հատված/՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով, իսկ 1715.13քմ մակերեսով հողամասից 70.82քմ մակերեսով հողամասի համար /սրճարան/՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, 1322.87քմ մակերսով հողամասի համար /շինություն/՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, 321.44քմ մակերեսով հողամասի համար /բարեկարգման հատված/՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Վարդանանց փողոցի հ.15/4 հասցեում գտնվող 3966.32քմ մակերեսով հողամասի համար 2016 թվականի հունիսի 22-ին կնքված հ.10/6-ՊՓ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։  
4.Թույլատրել «Մանկական զվարճանքների կենտրոն»  և  «Լենա Թովմասյան»    ՍՊԸ-ներին  սույն որոշման 1-ին կետով գույքային միավորների բաժանված՝ 2251.19քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքը փոխանցել «ՋՈՍԵ» ՍՊԸ-ին։
5.Վարդանաց փողոցի հ.15/4 հասցեում գտնվող 2251.19քմ հողամասին  տրամադրել    «Խանջյան փողոց, հ.18»  հասցեն։
6.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  վարչական շրջանի ղեկավարին։
7.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագիրը և վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
10.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ