Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1908-Ա  17.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի Հ.1012-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Հովհաննիսյանի լ/ա Վրեժ Դավթյանի դիմումը՝ Քոչինյան փողոցին հարող տարածքում գտնվող առևտրի տաղավարի զբաղեցրած (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.1408578 վկայական) հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  27.04.2018թ. հ.18-06/1-Դ-561 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արթուր Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Քոչինյան փողոցին հարող տարածքում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի համար 2004 թվականի օգոստոսի 23-ին կնքված հողամասի վարձակալության հ.3631 պայմանագիրը լուծելու մասին` կատարելով համապատասխան փոփոխություն հողօգտագործողների հաշվառման բազայում:
2.Չեղյալ համարել նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
3.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ