Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1909-Ա  17.05.2018թ.

ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.2/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Խոլորձ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ Խանջյան փողոցի հ.2/9 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 26.04.2017թ. հ.26042017-01-0195 վկայական) վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Խանջյան փողոցի հ.2/9 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը 6.240.000 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2018թ. հ.18-06/2-30910 եզրակացությունը.
1. Լիազորել  Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Խոլորձ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել  համաձայնագիր` Խանջյան փողոցի հ.2/9 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 356.88քմ մակերեսով հողամասի 2017 թվականի ապրիլի 20-ին կնքված վարձակալության հ.1367 պայմանագրում փոփոխություն կատարելու մասին՝ ներառելով հետևյալ փոփոխությունը.
1)պայմանագրի 15-րդ կետում <<2030>> թիվը փոխարինել <<2040>>  թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
     
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ