Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1932-Ա  18.05.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏ /ՏԱՂԱՎԱՐ/ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   



Ղեկավարվելով հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ ու 59-րդ հոդվածի 2-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի օգնական Մ.Բարաղամյանի 15.05.2018թ. հ.21/11062 զեկուցագիրը, ինչպես նաև հաշվի առնելով Երևան քաղաքում զբոսաշրջային տեղեկատվություն տրամադրելու, Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա պարտավորությունների կատարման մասով քաղաքացիներին սպասարկելու և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության հետ կապված տեղեկատվություն տրամադրելու (մասնավորապես՝Թեժ գիծ ծառայության և այլն) անհրաժեշտությունը.
1.Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների հատման մասում, զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետ /տաղավար/ տեղադրելու նպատակով՝ տրամադրել հողամաս, որի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հատակագիծ-սխեմայով:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.2/5» հասցեն:
3.Սահմանել, որ.
1)հատակագիծ-սխեմայով տրամադրված հողամասի նկատմամբ իրավունքները ենթակա չեն պետական գրանցման.
2)զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետի /տաղավարի/ էսքիզը ենթակա է համաձայնեցման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի հետ.
3)զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետը /տաղավարը/ պետք է շահագործվի բացառապես զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և Երևան համայնքին վճարման ենթակա պարտավորությունների կատարման մասով՝ քաղաքացիներին սպասարկելու նպատակով:
4.Հանձնարարել.
1)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերի պահանջների կատարումը.
2)Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետա-րանի  աշխատակազմի քաղաքաշինության և  հողի վերահսկողության, շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, արտաքին ձևավորման և գովազդի, եկամուտների գանձման և հաշվառման վարչությունների ու տուրիզմի բաժնի պետերին, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 4-րդ կետի   1)-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերի հաստատումից հետո, 15-օրյա ժամկետում ապահովել զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետի /տաղավարի/ տեղադրումը, կահավորումը և շահագործման մեկնարկը.
3)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների գանձման և հաշվառման վարչության ու տուրիզմի բաժնի պետերին՝ ապահովել զբոսաշրջային տեղեկատվական և սպասարկման կետի /տաղավարի/ պատշաճ շահագործումը:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի օգնական Մ.Բարաղամյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, եկամուտների գանձման և հաշվառման վարչությունների ու տուրիզմի բաժնի պետերի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ