Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1934-Ա 11.06.2019թ.

 

ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.24 ՇԵՆՔԻ Հ.5 ԵՎ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.2
ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Մկրտչյանի և Գրիգոր Մինասյանի լ/ա Աննա Միքայելյանի դիմումը՝ Իսահակյան փողոցի հ.24 շենքի հ.5 և Աբովյան փողոցի հ.31 շենքի հ.2 հասցեներում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Սուսաննա Մկրտչյանին և Գրիգոր Մինասյանին պատկանող հողամասերի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.21082018-01-0242 և հ.21082018-01-0235 վկայականներ/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.05.2019թ. հ.18-06/1-Մ-4533 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Իսահակյան փողոցի հ.24 շենքի հ.5 և Աբովյան փողոցի հ.31 շենքի հ.2 հասցեներում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Սուսաննա Մկրտչյանին և Գրիգոր Մինասյանին պատկանող 24.0-ական քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
2.Սուսաննա Մկրտչյանին և Գրիգոր Մինասյանին՝ ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով պատկանող, Իսահակյան փողոցի հ.24 շենքի հ.5 /24.0քմ/ և Աբովյան փողոցի հ.31 շենքի հ.2 /24.0քմ/ հասցեներում գտնվող՝ ընդհանուր 48.0քմ մակերեսով հողամասին տրամադրել մեկ միասնական՝ «Իսահակյան փողոց, հ.24/6» հասցեն։
3.Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ