Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1936-Ա 12.06.2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով՝
1. 2019 թվականի հունիսի 17-ին ժամը 14.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.
1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3) «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5) Գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ