Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
     1940-Ա  18.05.2018թ.       

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.05.2018թ. հ.18-06/474 եզրակացությունը.
1.Ճշտել Պ.Սևակի փողոցի հ.1/14 հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները 274.30քմ մակերեսի չափով։
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Պ.Սևակի փողոցի հ.1/14 հասցեում գտնվող 274.30քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված  հ.6485-2007 և հ.757-2011 գլխավոր հատակագծերը ։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մեկ օրինակը առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  պետի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ