Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1940-Ա 12.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի Հ.5517-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 22.05.2019թ. 20-ել-812 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 6-ի «Երևանի Կոնդի փողոցի հ.95/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գագիկ Դանիելի Մարգարյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.5517-Ա որոշման վերնագրում, նախաբանի 2-րդ նախադասությունում, 1-ին կետում «Գագիկ Դանիելի Մարգարյանի» բառերից հետո լրացնել «Իսկուհի Մինասի Կարաջյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Գագիկ Դանիելի Մարգարյանի (ծնված 14.09.1947թ.)» բառերից հետո լրացնել «Իսկուհի Մինասի Կարաջյանի (ծնված 12.08.1952թ)» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ