Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1941-Ա 12.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.80 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ՎԱՀԱԳՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ,ԱՆԱՀԻՏ ՎԱՀԱԳՆԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Վահագնի Դավթյանի (ծնված 09.06.1954թ.),Անահիտ Վահագնի Դավթյանի (ծնված 31.07.1950թ.)դիմումը։ Երևանի Նաիրի Զարյան փողոցի հ.80 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1325.07քմ, որից 1183.0քմ մակերեսով հողամասը Հասմիկ Վահագնի Դավթյանին,Անահիտ Վահագնի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 05.10.2010թ. հ.2758928):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1961 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 26.03.2019թ հ.1-0037, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.05.2019թ. հ.8238 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.05.2019թ. հ.20-Ել-690 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նաիրի Զարյան փողոցի հ.80 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Նաիրի Զարյան փողոցի հ.80 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հասմիկ Վահագնի Դավթյանի,Անահիտ Վահագնի Դավթյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1183.0քմ մակերեսով հողամասին կից 142.07քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 142.07քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ