Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1943-Ա  18.05.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի Հ.4541-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         
          


Ղեկավարվելով «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի  05.04.2018թ. 20/2 N Ե-222 գրություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.01.2018թ. 20-ել-35 եզրակացությունը, 29.07.2016 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, քաղաքացու դիմումը.
Երևանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 15-ի «Բարձրաբերդի փողոցի հ.55 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արմեն Վլադիմիրի  Համբարձումյանի, Նվարդ Կիրակոսի  Գրիգորյանի, Աշոտ Աբրահամի Ղազարյանի, Հարություն Աբրահամի Ղազարյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին» հ.4541-Ա որոշման.
1)վերնագրից, նախաբանից, 1-ին, 5-րդ կետերից հանել «Նվարդ Կիրակոսի  Գրիգորյանի»
բառերը
2)նախաբանում «220.52» թիվը փոխարինել «233.32» թվով, 1-ին կետում «40.52» թիվը փոխարինել «53.92» թվով
3)վերնագիրը, նախաբանը, 1-ին, 4-րդ կետերը «հ.55» բառերից հետո լրացնել «հ.55/1» բառերով,
2)վերնագրում «հասցեի բնակելի տանը» բառերը փոխարինել «հասցեների բնակելի տներին» բառերով, նախաբանում, 1-ին կետում «հասցեում» բառը փոփարինել «հասցեներում» բառերով,
3)4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.Բարձրաբերդի փողոցի հ.55 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «Արմեն Վլադիմիրի Համբարձումյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե Բարձրաբերդի փողոցի հ.55 տուն,  Աշոտ Աբրահամի Ղազարյանին, Հարություն Աբրահամի Ղազարյանին  պատկանող բնակելի տանը՝ Բարձրաբերդի փողոցի հ.55/1 տուն»»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ