Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1945-Ա 12.06.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող տարածքները ներկայացնել վարձակալության իրավունքով տրամադրման աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին` ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով վարձակալության տրամադրման ենթակա տարածքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ