Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1948-Ա  18.05.2018թ.       

Զ. ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.56/9  ՀԱՍՑԵՈՒՄ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


 
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վալերի Մանվելյանի և Քրիստինե Հովհաննիսյանի դիմումը՝ Զ.Անդրանիկի փողոցի հ.56/9 հասցեում, վարձակալության իրավունքով իրենց տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու և որպես ընդլայնում լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14072015-01-0013  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում, Վալերի Մանվելյանին և Քրիստինե Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 268.68քմ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ամրագրված 159.3քմ մակերեսի փոխարեն։
Քննարկվող՝ 268.68քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  7-րդ գոտում։    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2018թ. հ.18-06/434  եզրակացությունը.
1.Զ.Անդրանիկի փողոցի հ.56/9 հասցեում, վարձակալության իրավունքով Վալերի Մանվելյանին և Քրիստինե Հովհաննիսյանին տրամադրված 159.3քմ մակերեսով հողամասին կից՝ 109.38քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, վարձակալության իրավունքով, մինչև 2028 թվականի  հունվարի 1-ը ժամկետով, տրամադրել Վալերի Մանվելյանին և Քրիստինե Հովհաննիսյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
2.Հողամասի սահմանները որոշվում են 268.68քմ /159.3քմ+109.38քմ/ մակերեսով սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.251-2004 գլխավոր հատակագծերը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վալերի Մանվելյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հետ կնքել Զ.Անդրանիկի փողոցի հ.56/9 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով  իրենց տրամադրված 159.3քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 1-ին կետով Վալերի Մանվելյանին և Քրիստինե Հովհաննիսյանին տրամադրվող ընդհանուր՝ 268.68քմ /159.3քմ+109.38քմ/ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ  սահմանելով մինչև 2028 թվականի  հունվարի  1-ը, իսկ տարեկան վարձավճարը` հողամասի կադաստրային արժեքի 20/քսան/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Զ.Անդրանիկի փողոցի հ.56/9 հասցեում, Վալերի Մանվելյանին և Քրիստինե Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի համար 06.03.2004թ. կնքված հ.581 վարձակալության պայմանագիրը  լուծելու մասին։    
4.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ