Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

1954-Ա  18.05.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ  ՆՈՐ ՆՈՐՔԻ  ՎԻԼՆՅՈՒՍԻ  ՓՈՂՈՑԻ  Հ. 37 /ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ Հ.2/ ՇԵՆՔԻ Հ. 46՝ 79.6 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ    


        
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահագն Աթոյանի դիմումը՝ Երևանի Նոր Նորքի Վիլնյուսի փողոցի հ. 37 /Նոր Նորքի 9-րդ զանգված հ.2/ շենքի հ. 46՝ 79.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի  26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ  կետը.        
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.26082015-01-0059 վկայական), Երևանի Նոր Նորքի Վիլնյուսի փողոցի հ.37 շենքի հ.46՝ 79.6քմ  ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Վահագն Սյոմիկի Աթոյանին, Նունե Սյոմիկի Աթոյանին  և  Թամարա Ստեփանի Ղազարյանին (3 անձ, այսուհետ նվիրառուներ)` որպես ընտանիքի անդամների համատեղ սեփականություն:         
2.Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին (Արմեն Ուլիխանյան)` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:           
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը  կատարվում է նվիրառուների կողմից:                      
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում:  
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի  ղեկավարի վրա:                    
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ