Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1959-Ա  21.05.2018թ.       

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԵՐԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

      
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2018թ. մայիսի 17-ին կայացած նիստի հ.1-2 արձանագրությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության  2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով.
1.Համաձայն սույն որոշման հ.1 հավելվածի 2018թ. մայիսի 17-ին կայացած հողամասի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել հողամաս:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին` սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող /գնորդ/ ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Երևանի քաղաքապետարանի հ.900015211411 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` աճուրդով գնված հողամասերի վճարման ենթակա գումարների /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումները կատարելուց հետո, աճուրդում հաղթողների հետ կնքել հողամասերի օտարման  պայմանագրեր և հողամասի փոխանցման (հանձնման և ընդունման) ակտեր:
4.Ընդունել ի գիտություն, որ.
1)աճուրդում հաղթած անձինք  հողամասերի հասցեի ծառայության դիմաց վճարում են 15000 դրամ Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
2)հողամասերի օտարման  պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ