Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 

1962-Ա  21.05.2018թ.      

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ  «ԳՐԻԳՈՐ Ա-2»  ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գրիգոր Ա-2» ՍՊԸ-ի գրությունը՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.0288241, անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման հ.004606 վկայականները։
Քննարկվող հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում։ Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ,Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2018թ. հ.18-06/432 եզրակացությունը.
1.Սահմանել, որ «Գրիգոր Ա-2» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված, «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 230.96քմ։
2.Հողամասի սահմանները որոշվում են 230.96քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավար-ման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Գրիգոր Ա-2» ՍՊԸ-ի հետ կնքել «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով տրամադրված 230.96քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2021 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը`ընդհանուր 230.96քմ մակերեսով հողամասից 73.82քմ /մետաղական տաղավար/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 157.14քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագրեր՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում «Գրիգոր Ա-2» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող ընդհանուր 230.96քմ /64.16քմ+166.8քմ/ մակերեսով հողամասի համար 28.07.2000թ. կնքված վարձակալության հ.384/ՀԱ և 20.08.2001թ. կնքված վարձակալության հ.712/ԳԱ պայմանագրերը լուծելու մասին։  
4.«Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում գտնվող հողամասին տրամադրել <Ն.Զարյան փողոց, հ.25/2>>  հասցեն:
5.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, վարչական շրջանի ղեկավարին:
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ