Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

1964-Ա  22.05.2018թ.      
     
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.64 ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանուշակ Հովհաննիսյանի դիմումը` Ն.Չարբախի 9-րդ փողոցի  հ.64  հողամասի սահմանները  ճշտելու և  հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ-ի  22.02.2018թ. հ.Հ-3349  արխիվային տեղեկանքը, Շահումյանի շրջանային խորհրդի գործկոմի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/  խառը  կառուցապատման  գոտում  է /ծածկագրեր՝ 01-011-217-014 և 01-011-217-015/:
Քննարկվող  հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների  ցանկում  և  գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի  8-րդ գոտում:        
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի  52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով և 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և   քաղաքաշինության  վարչության  16.03.2018թ. հ.18-06/1-Հ-1398  եզրակացությունը.
1.Վերականգնել Ն.Չարբախի 9-րդ փողոցի հ.64  հողամասի հողհատկացման հիմքերը՝ 360.0 քմ մակերեսի  չափով։
2.Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված  հասցեում գտնվող 360.0քմ  մակերեսով  հողամասն  օրենքի ուժով  սեփականության  իրավունքով  փոխանցվում  է  Մանուշակ Հովհաննիսյանին:
3.Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի   29-ի  հ.1920-Ն  որոշմամբ հաստատված կարգի  24-րդ  կետի 3-րդ  ենթակետի  համաձայն՝ Ն.Չարբախի 9-րդ փողոցի հ.64 հասցեի 360.0քմ մակերեսով հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը   սահմանել  բնակելի կառուցապատման:
4.Հողամասի  սահմանները  որոշվում են  սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
5.Որոշումից  ծագող  իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական  կարգով  բողոքարկվել  Երևանի  քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների  պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ