Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1965-Ա  22.05.2018թ.       

   ՇԵՐԱՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.27/8  ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ,  ԴՐԱ  ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորայր Առաքելյանի դիմումը՝  Շերամի փողոցի հ.27/8 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն  պատկանող շինության  (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 21.04.2009թ. հ.2610712 վկայական) գործառական, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունները բնակավայրերի  և բնակելի կառուցապատման նշանակությունների սահմանելու մասին:
Համաձայն  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Շերամի փողոցի  հ.27/8  հասցեում գտնվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման  գոտում:  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի  2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» հ.88  որոշման  հաստատված  կարգի 7-րդ կետով  և  2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության  և  քաղաքաշինության  վարչության 06.04.2018թ.  հ.18-08/1-Ա-1878  եզրակացությունը.
1.Շերամի փողոցի հ.27/8  հասցեում գտնվող, Նորայր Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային  փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակելի տուն /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին  չհակասելու  պայմանով/։
2.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շերամի փողոցի հ.27/8 հասցեում  հողամասի նպատակային նշանակությունը սահմանել  բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ սահմանել բնակելի  կառուցապատման:
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի տուն:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված  անշարժ գույքի գործառական և հողամասի գործառնական նշանակությունների փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Որոշումն ուժի մեջ է  մտնում այն ստանալու  հաջորդ  օրը։
6.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա  ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ