Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 

1966-Ա  22.05.2018թ.       

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Զ.ՔԱՆԱՔԵՌՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.44 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


         
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Քանաքեռ-Քնար>> ՍՊԸ-ի տնօրեն Քնարիկ Չիթչյանի դիմումը՝ Զ.Քանաքեռցու փողոցի հ.44 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել սեփականության 04.09.1997թ. հ.51558 վկայականը և մասնավորեցման 08.01.1999թ. հ.5000 պայմանագիրը։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի   2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 7-րդ գոտում։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 360.58քմ։    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշի-նության վարչության 23.09.2014թ. հ.18-06/1-Չ-310 և 02.03.2016թ. հ.18-06/1-Չ-40 եզրակացությունները.
1.Վերականգնել Զ.Քանաքեռցու փողոցի հ.44 հասցեում գտնվող հողամասի հատկացման հիմքերը՝ 360.58քմ մակերեսի չափով։         
2.Սահմանել, որ հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նշված հասցեում գտնվող 360.58քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է <<Քանաքեռ-Քնար>> ՍՊԸ-ին։
3.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Զ.Քանաքեռցու փողոցի հ.44 հասցեում գտնվող 360.58քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման։
4.Հողամասի սահմանները որոշվում են  սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վրա տարածվում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում ամրագրված դեպքերը՝  պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։
6.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ