Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1967-Ա  22.05.2018թ.       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2723-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով  Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության համակարգը կարգավորող պլանավորող փաստաթղթերի ճշգրտման գործընթացի կազմակերպման մասին» հ.1989-Ա որոշման 2-րդ կետի  3-րդ ենթակետը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության գործընթացների նախապատրաստական միջոցառումները լիարժեք պլանավորելու և կազմակերպելու նպատակով՝ որոշում եմ.
1.Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանը հաստատելու մասին» հ. 2723-Ա որոշումը (այսուհետ՝ որոշում) լրացնել նոր հ.13 հավելվածով` համաձայն հ.1 հավելվածի:
2.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:



ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ