Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
1969-Ա  22.05.2018թ.       

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ԴԻՈՆԵԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ Սայաթ-Նովայի պողոտայի հ.2/2 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի համար (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 02.03.2017թ. հ.02032017-01-0198 վկայական) կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Սայաթ-Նովայի պողոտայի հ.2/2 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը   15.557.500 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.05.2018թ. հ.18-06/2-31688 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի անունից, <<ԴԻՈՆԵԱ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր` Սայաթ-Նովայի պողոտայի հ.2/2 հասցեում գտնվող շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 675.52քմ մակերեսով հողամասի համար 2016 թվականի նոյեմբերի 10-ին կնքված վարձակալության հ.55/6-ՊՓ պայմանագրում փոփոխություն կատարելու մասին.
1)պայմանագրի 15-րդ կետում <<2030>> թիվը փոխարինել <<2040>> թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
     
 


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ