Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1984-Ա 31.05.2016թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ի N 447-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի N 447-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» իրականացման ապահովումը.
1.Լիազորել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ- ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 Բաբաջանյան-Հին Սիլիկյան մայրուղու ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրման մասին» N 447-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Երևանի քաղաքապետին վերապահված բոլոր գործառույթների իրականացումը, մասնավորապես.
1)նախնական ուսումնասիրման համար Որոշման 2-րդ կետում նշված հասցեներում (գտնվելու վայրը) գտնվող գույքերի և հողատարածքների ուսումնասիրման իրականացումը՝ Որոշմամբ սահմանված ժամկետում,
2)նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք հետևյալ գործողությունների իրականացման ապահովումը.
ա. գույքի և հողատարածքների ներքին ու արտաքին չափագրումը,
բ. գույքի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո ու տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքների անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը.
3)իրականացնել Որոշման կատարումն ապահովելու նպատակով այլ անհրաժեշտ միջոցառումներ:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ