Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1992-Ա 18.06.2021թ.
ԱԶՆԻՎ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ»
ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 1-ին ենթակետով և 63-րդ կետով.
1. Կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի խնդիրներին տիրապետելու, նորարարական մոտեցումների, կազմակերպչական կարողությունների, բարեխիղճ աշխատանքի, դպրոցականների ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ազնիվ Միրզոյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» կոչում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ